Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Արևի պակասը կրճատում է կյանքը. 1in.am

Արևի պակասը կրճատում է կյանքը. 1in.am

Արեգակնային ճառագայթների անբավարարությունն առողջության համար ոչ պակաս վտանգավոր է, որքան արևի տակ չափազանց շատ մնալը, ապացուցել են շվեդ գիտնականները: Այս մասին հայտնում է likar.info-ն:

Կարոլինի ինստիտուտի աշխատակիցներն ուսումնասիրել են 30.000 կանանց մասնակցությամբ հետազոտության տվյալները, որոնք հավաքվել են 20 տարվա ընթացքում: Մասնակիցները պարբերաբար գրանցել են, թե շաբաթական որքան ժամանակ են իրենք գտնվում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ: Պարզվել է՝ կանանց խմբում, ովքեր խուսափել են արևի տակ մնալուց, ընդհանուր մահացության ցուցանիշը կրկնակի բարձր է եղել, քան նրանց շրջանում, ովքեր պարբերաբար եղել են փողոցում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների տևական ազդեցության տակ:

Գիտնականներն այսպիսի արդյունքները բացատրում են նրանով, որ արևի լույսի դեֆիցիտի պայմաններում զարգանում է D վիտամինի քրոնիկ պակաս, ինչը վնասում է ընդհանուր առողջությանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.proza.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ